АвтоВАЗ-ը հայտնել է Lada Vesta-ի «էքսկլյուզիվ» տարբերակի արժեքը

20:43 • 29.08.17

ՌԴ Վոլժսկի քաղաքի АвтоВАЗ մեքենաշինական գործարանը հայտարարել է Lada Vesta սեդանի ամենաթանկարժեք տարբերակի՝ Lada Vesta Exclusive-ի վաճառքի մեկնարկի մասին:

Ինչպես գրում է РИА Новости-ն, ծրագրավորողների խոսքով՝  մեքենայի էքսկլյուզիվ տարբերակն ստեղծվել է առավել պահանջկոտ հաճախորդների համար: Մեքենայի արժեքն սկսվում է 763 400 ռուբլուց:

Lada Vesta Exclusive մոդելի հիմքում ընկած է Luxe համալիրը, որին ավելացվել է Multimedia փաթեթը: Այլ գործառույթների հետ միասին սեդանը համալրվել է կլիմատ-կոնտրոլ համակարգով, դիմապակու տաքացման գործառույթով և նավիգացիոն-մուլտիմեդիա համակարգով:

Մյուս մոդելներից Vesta Exclusive-ն առանձնանում է հատուկ մշակված գույնով՝ մետալիկ բեժ, տանիքին դրված սփոյլերով:

 

 

АвтоВАЗ-ը հայտնել է Lada Vesta-ի «էքսկլյուզիվ» տարբերակի արժեքը