Ներկայացվել է նոր սերնդի Porsche Cayenne-ը (լուսանկարներ)

19:40 • 30.08.17

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայացել է երրորդ սերնդի Porsche Cayenne-ի հանդիսավոր ներկայացումը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նորագույն մոդելը համալրվել է ռադիատորի նոր վանդակաճաղերով և մեծ լուսարձակներով, ինչպես նաև 911 կուպեից փոխառված դիզայներական տարրերով:

Բացի այդ, քրոսովերը ներկայանում է ավելի մեր երկարությամբ և լայնությամբ: Մեքենայի երկարությունը կազմում է 4918 մմ, լայնությունը՝ 1983 մմ: Մինչդեռ զանգվածը նվազեցվել է 65 կգ-ով:  

Մեքենայի սրահը պատված է սև և բեժ գույնի կաշվով և քրոմապատ ներդիրներով: Սրահի դիզայնի առանձնահատուկ տարրը դաձել է նոր կառավարման վահանակը՝ երկու էկրանով և 12.3 դյույմ մուլտիմեդիա համակարգի էկրանով:

Մեքենան զինվել է 2 լիտր ծավալային V6 տուրբոշարժիչով, որը 360 ձիաուժ հզորություն է զարգացնում: Առավելագույն արագությունը սովորական տարբերակի համար կազմում է 245 կմ/ժամ, իսկ սպորտայինի՝ 265 կմ/ժամ:

 

 

 

 

Ներկայացվել է նոր սերնդի Porsche Cayenne-ը (լուսանկարներ)