«Չինական Apple»-ն իր նորագույն սմարթֆոնը կներկայացնի iPhone 8-ին պրեմիերային ընդառաջ (տեսանյութ)
Այս աշնանը Xiaomi ընկերությունը, որը հայտնի է «չինական Apple» անվանումով, կներկայացնի Mi MIX 2 սմարթֆոնը: Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, միջոցառումն իրականացվելու է սեպտեմբերի 11-ին Պեկինի համալսարանում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել iPhone 8-ի ներկայացման ամսաթիվը, որը սեպտեմբերի 12-ն է:
Mi MIX 2-ի դիզայնը մշակվել է ֆրանսիացի փորձագետ Ֆիլիպ Ստարկի հետ միասին: Գաջեթը համալրվել է 6 դյույմ անկյունագծով էկրանով:
Այն համալրված է Qualcomm Snapdragon 835 ութամիջուկ պրոցեսորով, 6 կամ 8 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, հիմնական 12 մեգապիքսել կրկնակի տեսախցիկով և աշխատում է Android 8.0 օպերացիոն համակարգով: Mi MIX 2 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 600 դոլարով:










