Ներկայացվել է YouTube-ի նոր ինտերֆեյսը

13:38 • 30.08.17

YouTube տեսահոսթինգի ղեկավարները ներկայացրել են ծառայության նոր ինտերֆեյսը, ինչպես նաև պատմել են օգտատերերին հասանելի նոր գործառույթների մասին: Այդ մասին հաղորդվում է տեսահոսթինգի պաշտոնական բլոգում:


YouTube-ը ձեռք է բերել նոր լոգոտիպ, որը համապատասխանեցվում է սարքի էկրանի չափին, որից իրականացվում է տեսանյութերի դիտումը:


Բացի այդ, այսուհետ ծառայության վեբ-տարբերակի օգտատերերին հասանելի է դառնում գիշերային ռեժիմը, որը ստեղծվել է մութ ժամերին YouTube-ի այցելուների աչքերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: Այդ ռեժիմի ակտիվացման դեպքում կայքի գունային սխեման մգանում է:


Բացի այդ, ավելացվել են տեսանյութերի նվագարկման արագության փոփոխության և էկրանին տեսանյութը երկու հպումով հետ տանելու գործառույթները:

 

 

 

Ներկայացվել է YouTube-ի նոր ինտերֆեյսը