Mercedes-Benz-ը շուտով կներկայացնի իր ինքնագնաց կոնցեպտային սմարթ էլեկտրամեքենան  

23:04 • 30.08.17

Daimler ընկերությունը մտադիր է հաջորդ ամիս կայանալիք Ֆրանկֆուրտյան ավտոսրահում ներկայացնել ինքնագնաց, «սմարթ» էլեկտրամեքենայի կոնցեպտը:

Ինչպես հայտնում է Business Insider-ը, գերմանական ավտոարտադրողն իր նորագույն կոնցեպտն անվանել է Smart Vision EQ Fortwo, որը նախատեսված է քաղաքային երթևեկության ժամանակ մեքենաների փոխանակման համար: Մարդիկ կկարողանան սմարթֆոնով ինքնագնաց մեքենա խնդրել, որը կվերցնի նրանց ճանապարհին և կհասցնի ցանկացած վայր:

Նորագույն մեքենաները նախատեսված են որպես ռոբոտ-տաքսիներ օգտագործելու համար:

Մեքենայի վանդակաճաղերը նախատեսված են նաև անցորդների հետ «շփվելու» համար:

Տրանսպորտային միջոցը մկրատաձև դռներ ունի, որոնք կարող են օգտագործվել նաև որպես էկրաններ եղանակին, լուրերին կամ տեղի միջոցառումներին հետևելու համար:

Մեքենան համալրված է 30 կՎտ ժամ հզորությամբ լիթիում իոնային մարտկոցներով:

Ֆրանկֆուրտի ավտոսրահը բացվելու է սեպտեմբերի 12-ին:

 

Mercedes-Benz-ը շուտով կներկայացնի իր ինքնագնաց կոնցեպտային սմարթ էլեկտրամեքենան