LG-ն ներկայացրել է անծայրածիր էկրանով նորագույն սմարթֆոնը (լուսանկարներ)

21:49 • 31.08.17

LG ընկերությունը ներկայացրել է LG V30 սմարթֆոնը, որը համալրված է 32 բիթային Hi-Fi Quad թվայնացման սարքավորմամբ:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս սարքը երկու նոր գործառույթ ունի՝ թվային ֆիլտրներ և աուդիո կարգավորիչներ: LG-ի ինժեներները ուսումնասիրել են տարածված աուդիո հնչյուններն ու ներկայացրել լավագույն համադրությունները:

 Հարավկորեական ընկերության նորագույն սմարթֆոնի փաթեթում ներառվում են B&O PLAY բարձրորակ ականջակալները:

 Բացի դրանից՝ սմարթֆոնը ներկայանում է առանց սահմանների էկրանով, որի անկյունագիծը կազմում է 6 դյույմ, ինչպես նաև 16 և 13 մեգապիքսել կրկնակի տեսախցիկով և 5 մեգապիքսել դիմացի տեսախցիկով:

 

LG-ն ներկայացրել է անծայրածիր էկրանով նորագույն սմարթֆոնը (լուսանկարներ)