Mercedes-ը դադարեցնում է V6 դիզելային շարժիչով E-դասի մեքենաների վաճառքը
Mercedes-Benz ընկերությունը Գերմանիայում դադարեցրել է E-դասի մեքենաների վաճառքը, որոնք համալրված են 3 լիտր տարողությամբ V6 դիզելային շարժիչով, որպեսզի նվազեցնի վնասակար նյութերի արտանետման մակարդակը:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, մեքենաշինական հսկայի այս որոշումը կանդրադառնա միայն E 350d տարբերակի վրա: Այդ մեքենաներում Mercedes-Benz-ը պատրաստվում է նոր համակարգեր տեղադրել, որոնք թույլ կտան նվազեցնել ազոտի օքսիդի արտանետման մակարդակը:
Ավտոարտադրողը հավելել է, որ փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդի այդ տեխնիկական հատկությունների վրա:
Ակնկալվում է, որ վերոնշյալ մոդելի վաճառքը Գերմանիայում կվերսկսվի շաբաթներ անց:










