Նոբելյան մրցանակակիրները նշել են մարդկության գլխավոր սպառնալիքները

17:13 • 31.08.17

Բրիտանական Times Higher Education շաբաթաթերթը ֆիզիկայի, քիմիայի, բժշկության և էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան 50 մրցանակակրի շրջանում հարցում է արել՝ մասնավորապես պարզելով գիտնականների կարծիքը մարդկության համար գլոբալ սպառնալիքների և արհեստական բանականության հնարավոր մրցակցության մասին:

Հարցմանը մասնակցած գիտնականների 34 տոկոսը մարդկության համար գլխավոր սպառնալիք է անվանել բնակչության թվի աճն ու շրջակա միջավայրի դեգրադացիան (գլոբալ տաքացումը), 23 տոկոսը՝ միջուկային պատերազմը, իսկ 8 տոկոսը՝ վարակիչ հիվանդությունները և դեղորայքի հանդեպ դիմադրողականությունը:

«Արդյոք արհեստական բանականության և ռոբոտների գործածությունը կբերի հետազոտողների պահանջարկի նվազեցմանը» հարցին գիտնականների կեսը պատասխանել է «քիչ հավանական է», 24-ական տոկոսը՝ «անշուշտ ոչ» և «հնարավոր է», 2 տոկոսը՝ «անշուշտ այո»:

«Ռոբոտները երևակայություն չունեն», - ասել է գիտնականներից մեկը:

Նոբելյան մրցանակակիրները նշել են մարդկության գլխավոր սպառնալիքները