Հաքերները կոտրել են հայտնի անձանց Instagram-ի հաշիվները
Անհայտ չարագործներն օգտվել են Instagram սոցցանցի խոցելիությունից և գողացել հայտնի անձանց հեռախոսահամարները և էլեկտրոնային հասցեները: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակման զոհ են դարձել այն հաշիվները, որոնք հաստատված են սոցցանցի կողմից (օգտատիրոջ անվան մոտ կապույտ ստուգանշան կա): Սովորաբար այս ստուգանշանները ստանում են հայտնի անձինք:
Նշվում է, որ Instagram-ը կոտրման մասին տեղեկացրել է բոլոր տուժած օգտատերերին՝ ընդգծելով, որ հաշիվների գաղտնաբառերը չեն վտանգվել:










