Brabus-ը ներկայացրել է ամենաարագ ու հզոր կաբրիոլետն աշխարհում (լուսանկարներ)
Գերմանական Brabus ընկերությունը ներկայացրել է իր նոր նախագիծը՝ 900 ձիաուժ հզորություն ունեցող, բաց տանիքով Mercedes-Benz S-Class-ը, որն ընկերությունում անվանում են ամենաարագ և հզոր կաբրիոլետն աշխարհում:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, նորույթի հանրային դեբյուտը կկայանա սեպտեմբերի առաջին կեսին բացվող Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում:
Մեքենան կառուցվել է Mercedes S 65 մոդելի հիման վրա և համալրված է 12 մխոցային երկտուրբո շարժիչով, որի աշխատանքային ծավալը 6 լիտրից դարձել է 6.3 լիտր:
Ուժային համակարգի հզորությունն ավելացել է 270 ձիաուժով: 100 կմ/ժամը մեքենան հաղթահարում է 3.9 վայրկյանում, իսկ առավելագույն հզորությունը կազմում է 350 կմ/ժամ:
Նորույթի արժեքը դեռևս չի հրապարակվել:










