Սուպերքարերն այնքան էլ կատարյալ չեն. «ազնվացեղ» մեքենաների թերությունները
Մեքենաշինական աշխարհի «ազնվացեղ» ներկայացուցիչը համարվող սուպերքարերը, որոն շքեղ տեսք ունեն, արագընթաց են և միլիոններ արժեն, հազարավոր ու միլիոնավոր գնորդների են հրապուրում ողջ աշխարհում:
Սակայն սուպերքար ունենալու բերկրանքը կարճ է տևում: Ինչպես գրում է Business Insider-ը, գրավչության և շքեղության հետ միասին այս մեքենաները նաև մի շարք թերություններ ունեն, ինչը բարդացնում է դրանց կիրառումն ամենօրյա քաղաքային երթևեկության մեջ: Պարբերականն առանձնացրել է «թերությունները»:
1. Դրանք ավելի ցածր են, քան որոշ սողուններ, ինչն անհարմար է դարձնում փողոցի որոշ հատվածներում վարելը:
2. Դրանք չափազանց հզոր են: Քաղաքային երթևեկության պարագայում մեքենայի այդչափ հզորությունը երբեք հնարավոր չէ օգտագործել:
3. Այն գնելը միլիոններ արժե, այն նորոգելը ևս մի ամբողջ կարողություն արժե:
4. Ոչ ոք հանգիստ չի թողնում քեզ քո մեքենայի հետ, բացի այդ շատերը քեզ հիմար են համարում:
5. Մեքենաների լվացման կետի աշխատակիցներն անշուշտ կփորձեն «սնանկացնել» քեզ:
6. Սուպերքարերի բեռնախցիկն անչափ փոքր է և ճամփորդելիս անգամ ուղեբեռ հնարավոր չէ տեղավորել:










