Ամերիկացի միլիարդատերը Ադրիատիկի ափին $25 մլն արժողությամբ հարսանիք է կազմակերպել դստեր համար (լուսանկարներ)
Նյու Յորքի անշարժ գույքի ոլորտի մեծահարուստներից մեկն իր դստերն ամուսնացրել է Ադրիատիկ ծովի ափին կազմակերպված շքեղ արարողությամբ, որին ավելի քան 400 հյուր է ներկա գտնվել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Ռենե Սաթոնը և նրա փեսացու Էլիոթ Կոհենն ամուսնացել են ավանդական հրեական արարողությամբ, որի նախապատրաստական աշխատանքները 4 օր են տևել:
Հարսնացուի միլիարդատեր հայրը՝ Ջեֆ Սաթոնը, ով աշխարհի մեծահարուստների շարքում 522-րդ տեղն է զբաղեցնում, 25 մլն դոլար է ծախսել հարսանյաց արարողության համար՝ այն դարձնելով պատմության մեջ ամենաթանկարժեք հարսանիքներից մեկը:
Ամերիկացին դստեր հետ արարողությանը ժամանել է ձիակառքով: Ծովափնյա ժայռերի վրա հատուկ փայտյա պատվանդան է կառուցվել, որտեղից երգչախումբը ժամանակակից սիրային երգերով ողջունել է հյուրերին:
Հարյուրավոր տեղացիներ հավաքվել էին ծովափին՝ դիտելու շքեղ արարողությունը:

















