Բրիտանացի գիտնականները 1 մլն դոլար են խոստացել շախմատային հանելուկը լուծողին

19:19 • 02.09.17

Մեծ Բրիտանիայի Սենթ Էնդրյուսի համալսարանի գիտնականները 1 միլիոն դոլար են առաջարկել հնագույն շախմատային առաջադրանքը լուծելու համար: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է համալսարանի կայքում:

 

Այսպես կոչված «Ութ թագուհու հանելուկը» ձևակերպվել է 19-րդ դարի կեսերին: Խնդրի էությունն այն է, որ շախմատի տախտակի վրա անհրաժեշտ է այնպես դասավորել 8 թագուհու խաղաքարերը, որ դրանցից և ոչ մեկը չընկնի մյուսի հարվածի տակ: Հասկանալի է, որ թագուհին հարվածում է ուղղահայաց, հորիզոնական ուղղություններով և երկու անկյունագծով:

 

64 վանդակ ունեցող ստանդարտ չափսերով տախտակի համար լուծումը գտնվել է 1850 թվականին: Դաշտի չափսերի և խաղաքարերի թվի ավելացմամբ խնդիրը բարդանում է:

 

 

Բրիտանացի գիտնականները 1 մլն դոլար են խոստացել շախմատային հանելուկը լուծողին