Բրիտանուհին սպանել է որդեգրած տղային՝ նրա մահվան դիմաց փոխհատուցում ստանալու համար  

20:46 • 03.09.17

 

Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակչուհի Արթի Դհիրն աշխատել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում և երեխա է որդեգրել Հնդկաստանից:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, որոշ տեղեկությունների համաձայն՝ որդեգրման օրվանից արդեն կինը մտածում էր, թե ինչպես սպանի տղային, որպեսզի փոխհատուցում ստանա նրա ապահովագրության հաշվին:

Արդյունքում` նա երկու տղամարդու է վարձել, որոնք դանակով հարվածներ են հասցրել 12-ամյա երեխային, ինչի հետևանքով տղան մահացել է:

Ապահովագրական ընկերությունից ստացված դրամական միջոցները կինը կիսել է սպանությունն իրագործողների հետ: Նրան ձերբակալել հաջողվել է միայն Ինտերպոլի օգնությամբ: