Չինուհին ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը երեխային գրկած և գնումների տոպրակը ձեռքին (տեսանյութ)
Չինաստանում հղի կինը ծննդաբերել է` դուրս գալով Յունֆու քաղաքի խանութներից մեկից:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով չինական աղբյուրը, կնոջ ցավերն սկսվել են, երբ նա վերադառնալիս է եղել խանութում գնումներ անելուց հետո:
Աղբյուրի տվյալներով՝ անցորդներն օգնել են կնոջը: Ինչ-որ մեկը ստվարաթուղթ է բերել և փռել փողոցում, ինչպես նաև աթոռներ են բերվել:
Ավելի ուշ ժամանել է շտապ օգնության մեքենան, և բժիշկներն օգնել են բարուրել երեխային: Ինչպես երևում է տեսանյութում, ծննդաբերությունից հետո չինուհին շարունակել է ճանապարհը՝ մի ձեռքով երեխային գրկած, մյուսում էլ՝ գնումների տոպրակը պահած:










