Ferrari-ն մտադիր է բարեգործական աճուրդով վաճառել «ամենավերջին» LaFerrari հիբրիդը 

23:27 • 04.09.17

 

Ferrari ընկերությունը ցուցադրել է LaFerrari սուպերհիբրիդի վերջին օրինակը: Այս ավտոմեքենան վաճառքի կհանվի RM Sotheby’s աճուրդի տան կողմից:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, աճուրդը բարեգործական է լինելու, և ստացված միջոցներն ուղղվելու են Save the Children կազմակերպությանը և ողջ աշխարհով մեկ կրթական ծրագրերի զարգացմանը:

Նախապես իտալական ավտոարտադրողը մտադիր էր հավաքել LaFerrari կուպեի 499 օրինակ և 209 նմուշ՝ բաց տանիքով: 2016-ին կառուցվել է 500-րդ կուպեն, որը աճուրդով վաճառվել է 7 մլն դոլարով՝ հիպերքարի գնից 5 անգամ ավելի թանկ:  Այդ միջոցներն ուղղվել են Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելուն:

Այժմ ընկերությունը թողարկել է LaFerrari Aperta բաց տանիքով սուպերքարի 210-րդ օրինակը, որի վաճառքից նախատեսվում է 3-4 մլն եվրո ստաալ:

LaFerrari Aperta-ի հիբրիդային համակարգը բաղկացած է 6.3 լիտր ծավալային  V12 շարժիչից և էլեկտրաշարժիչից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 963 ձիաուժ: 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 3 վայրկյանում:

 

 

Ferrari-ն մտադիր է բարեգործական աճուրդով վաճառել «ամենավերջին» LaFerrari հիբրիդը