Ինսայդերը բացահայտել է iPhone 8-ի նորագույն գործառույթը

21:21 • 04.09.17

Apple-ի նորագույն արտադրանքների մասին տեղեկություններ հաղորդող ինսայդեր Գիլյերմո Ռեմբոն HomePod տեխնիկական թարմացումների նվիրված սյունյակում Siri հավելվածի ակտիվացման նոր միջոցի մասին գրառում է նկատել:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, Ռեմբոն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ iPhone 8-ում ձայնային օգնականի ակտիվացման համար օգտատերերը ստիպված կլինեն մի քանի վայրկյանի ընթացքում սեղմած պահել էկրանի արգելափակման ստեղնը, մինչդեռ այժմ Siri օգնականին կարելի է միացնել Home ստեղնը սեղմելով:

Այս տեղեկությունը անուղղակիորեն հաստատում է ավելի վաղ տարածված լուրն այն մասին, որ  Apple-ը որոշել է հրաժարվել Touch ID-ի օգտագործումից:

Հիշեցնենք, որ iPhone 8-ի ներկայացումը նախատեսված է սեպտեմբերի 12-ին: Նորագույն սմարթֆոնն ու ամերիկյան ընկերության մյուս նորույթները կներկայացվեն նոր մասնաշենքում:

 

 

Ինսայդերը բացահայտել է iPhone 8-ի նորագույն գործառույթը