ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բացառել են Կորեական ճգնաժամի ռազմական լուծումը

20:36 • 04.09.17

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հայտարարել է, որ Կորեական թերակղզու հարցին ռազմական լուծում չի կարող տրվել Հյուսիսային Կորեայի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման ֆոնին:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

 «Մեզ համար պարզ է, որ ռազմական որոշումը չի կարգավորի Կորեական թերակղզու տարածքում ծագած հակամարտությունը», - ասել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն «ամեն ինչ անում է պատերազմի հասնելու համար»:  Նա նշել է նաև, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ ցանկալի արդյունք չեն տվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ի առավոտյան Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: