Երևանում 43-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել

15:46 • 04.09.17

Հանրապետության փողոցում 43 ամյա քաղաքացին ինքնասպանություն է  գործել:
Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանությունը նման հաղորդում ստացել է սեպտեմբերի 3-ին:

«Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:15-ին քաղաքացին զանգել է  ոստիկանության բաժին և հայտնել, որ  սեպտեմբերի   2-ից 3-ի  ժամանակահատվածում որդին իր բնակարանում  ինքնասպանություն է գործել պարանոցին պլաստմասե ամրակներ կապելու միջոցով»,-հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն: