Գերմանուհի զբոսաշրջիկը սրտի կաթված է ստացել Կրեմլի Զինապալատում էքսկուրսիայից հետո
Գերմանուհի 56-ամյա զբոսաշրջիկը մահացել է Կրեմլի Զինապալատում անցկացված էքսկուրսիայից հետո:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով իրավապահ մարմիններին, գերմանուհի Մարլիս Հարթմանն ամուսնու հետ ճանապարհորդելիս է եղել Ռուսաստանում մեծ զբոսաշրջային խմբի կազմում: Սեպտեմբերի մեկին նրանց ուղևորություն էր սպասվում Կրեմլում:
Զինապալատ այցելելուց հետո կինն իրեն վատ է զգացել, որից հետո նրա համար շտապ օգնություն են կանչել: Բժիշկները հայտնել են, որ նրա մոտ սրտի կաթված է եղել և մեկ ժամից ավելի պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն չեն կարողացել փրկել:
Գերմանուհու ամուսինն արդեն մեկնել է Բեռլին, իսկ կնոջ մարմինը փոխադրելու հարցերով զբաղվելու է Գերմանիայի դեսպանությունն ու ապահովագրական ընկերությունը:












