Քոբուլեթիում 12-ամյա տղայի մարմին են գտել

11:44 • 04.09.17

Աջարիայում փրկարարները 12-ամյա տղայի մարմին են գտել, որին որոնում էին երեք օր շարունակ: Այդ մասին հայտնել է «Sputnik-Վրաստան»-ը՝ վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:


Ինչպես հայտնի է՝ դեռահասը Քոբուլեթիում է գտնվել մոր հետ: Ականատեսների խոսքերով՝ նրան տարել է ալիքը:


Արտակարգ իրավիճակների կառավարման հարցերով գործակալության աշխատակիցները միայն սեպտեմբերի 1-ից Ուռեկի հանգստավայրում և Փոթի նավահանգստային քաղաքում 12 մարդու են փրկել: ՆԳՆ-ի տվյալներով՝ փրկվածների թվում եղել են օտար պետությունների յոթ քաղաքացիներ: Ամենատարեցը եղել է 73-ամյա տղամարդ, իսկ ամենափոքրը՝ 5 տարեկան տղա: