Պետերբուրգում Lamborghini մոդելի հազվագյուտ սուպերքարերի ցուցադրություն տեղի կունենա (լուսանկարներ)

23:13 • 04.09.17

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Էրարտա» ժամանակակից արվեստի թանգարանում սեպտեմբերի 8-ին կբացվի «Լամբորգինի. դիզայնի լեգենդ» խորագրով ցուցադրությունը:

Ինչպես հայտնում է Euromag-ը, ցուցադրությանը կներկայացվեն սուպերքարերի այնպիսի մոդելներ, որոնք տեղ են գտել տարբեր հավաքածուներում:

Ցուցադրության կներկայացվեն  Lamborghini Miura, Lamborghini 350 GT, Lamborghini Countach և այլ մոդելները: Միջոցառմանը կցուցադրվեն նաև լուսանկարներ, դիզայներական նախագծեր, էսքիզներ, գովազդային պաստառներ, տեսանյութեր և նկարներ:

Ցուցադությունը կտևի մինչև դեկտեմբերի 17-ը, իսկ մուտքի արժեքը կկազմի 500 ռուբլի:

 

  

 

 

Պետերբուրգում Lamborghini մոդելի հազվագյուտ սուպերքարերի ցուցադրություն տեղի կունենա (լուսանկարներ)