Անգլիայից Իսպանիա թռչող ինքնաթիռում հարբած կինը կռիվ է հրահրել (տեսանյութ)
Իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերության օդանավում հարբած ուղևորուհին իսկական խառնաշփոթ է առաջացրել, գրում է lenta.ru-ն:
Անգլիայի Նյուքասլ ափոն Թայն քաղաքից իսպանական Ալիկանտե ուղևորվող ինքնաթիռում կինը վայրէջքից որոշ ժամանակ առաջ սկսել է բղավել և վիրավորել իր կողքին նստած զույգին, վեճը թեժացել է, և իրավիճակին ստիպված են եղել միջամտել բորտուղեկցորդուհիները:
Արդեն Իսպանիայում հարբած կնոջը ձերբակալել են տեղի ոստիկանության աշխատակիցները:










