Եկատերինբուրգում կինոթատրոնի շենքի մեջ մխրճված մեքենայի վարորդը ձերբակալվել է, նա հոգեկան խնդիրներ ունի (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում «Կոսմոս» կինո-համերգային թատրոնի շենքի մեջ մխրճված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը ձերբակալվել է, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ մեքենան լի էր եղել գազի բալոններով:
Կասկածյալը 39 տարեկան է և բնակվում է Իրբիտ քաղաքում: Հայտնի է, որ վերջինս հոգեկան խնդիրներ ունի և հաշվառված է տեղի հոգեբույժներից մեկի մոտ:
Միջադեպի պատճառով տղամարդը ստացել է լուրջ այրվածքներ և հոսպիտալացվել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:










