Լուկաշենկոն Tesla նստելուց հետո բելառուսներին կարգադրել է նմանատիպ մեքենա ստեղծել

14:57 • 04.09.17

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի մեքենաշինական ոլորտի զարգացման թեմայով խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ բելառուս մասնագետները պետք է ձգտեն ամերիկյան Tesla էլեկտրական մեքենայի մակարդակի փոխադրամիջոց ստեղծել:

Ինչպես նշում է motor.ru-ն, Լուկաշենկոն մանրամասնել է, որ իր մտքում նման գաղափար է առաջացել Tesla մեքենայով երթևեկելուց հետո:

Բելառուսի ղեկավարը նկատել է, որ նման գիտական մակարդակ ունեցող երկրին հարիր չէ հետին պլանում մնալը:

Բացի այդ, Լուկաշենկոն հավելել է, որ արդեն հասցրել է ուսումնասիրել բելառուսական արտադրության առաջին էլեկտրական մեքենան, որը պաշտոնապես ներկայացվել էր օգոստոսին: Հայտնի է, որ բելառուսական նորույթը մի լիցքավորմամբ կարող է անցնել 100-150 կմ, մինչդեռ Tesla Model S-ը՝ 400 կմ:

 

 

Լուկաշենկոն Tesla նստելուց հետո բելառուսներին կարգադրել է նմանատիպ մեքենա ստեղծել