Հրշեջները փորձում են մարել Լոս Անջելեսում բռնկված խոշորագույն անտառային հրդեհը (լուսանկարներ)
Հազարավոր հրշեջներ պայքարում են Լոս Անջելեսին պատուհասած անտառային հրդեհների դեմ, որոնք այս տեղանքի համար աննախադեպ լայնամասշտաբ են:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին հայտարարել է, որ կրակի մարմանը խոչընդոտում է օդի բարձր ջերմաստիճանն ու ուժեղ քամին:
Հայտնի է, որ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Լոս Անջելեսի շրջանում արտակարգ դրություն է հայտարարել:
Աղբյուրը մանրամասնում է, որ կրակը բռնկվել է ուրբաթ: Կրակի տարածմանը զուգընթաց 700-ից ավելի բնակիչ տարհանվել է: Նշվում է, որ կրակը մոտենում է Գլենդեյլին ու Բըրբենքին:
















