Ժիրինովսկին առաջարկել է փոխել ՌԴ արտգործնախարարին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ավելի խիստ արտաքին քաղաքականություն վարի, և առաջարկել է փոխել արտգործնախարարին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միջազգային խնդիրները մնում են, և մենք կարծում ենք՝ հարկավոր է ավելի խիստ քաղաքականություն: Ինչից կսկսեի, եթե լինեի նախագահ՝ ես կսկսեի արտգործնախարարի փոփոխությունից: Նա արդեն հարմար չէ այլ իրավիճակի համար…, այսօր հարկավոր է այլ մարդ, որը նրանից ավելի լավը կլինի»,- հայտարարել է Ժիրինովսկին լրագրողներին:
Նա, սակայն, չի նշել մարդուն, ում կցանկանար տեսնել Սերգեյ Լավրովի փոխարեն։










