Ցուկերբերգը լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ (լուսանկար)

12:27 • 04.09.17

Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որն օրեր առաջ է 2-րդ անգամ հայր դարձել, լուսանկար է հրապարակել նորածնի հետ:

«Երեխային գրկելը լավագույն բանն է»,-կադրը մակագրել է միլիարդատերը: Հետաքրքրական է, որ լուսանկարը մի քանի ժամում հավանել է 830.000-ից ավելի օգտատեր:

Հայտնի է, որ նորածինն աղջիկ է: Ծնողները նրան անվանակոչել են Ագուստ՝ օգոստոս ամսին ծնվելու համար: Հավելենք, որ Ցուկերբերգի ու նրա կնոջ՝ Պրիսցիլա Չանի առաջնեկը, ում անվանակոչել են Մաքսիմա, լույս աշխարհ է եկել 2015 թվականին։

 

Фото Mark Zuckerberg.

Картинки по запросу zuckerberg august daughter

 

 

Ցուկերբերգը լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ (լուսանկար)