Քվեատուփերը երբևէ պետական հեղաշրջում չեն իրականացնում. Կատալոնիայի ղեկավար

03:22 • 05.09.17

Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավար Կառլես Պուչդեմոնը անկախացման հանրաքվեի անցկացման արգելքը համեմատել է պետական հեղաշրջման հետ, հայտնում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ հանրաքվեն, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերի 1-ին, չի կարելի խաբեություն կոչել, ինչպես ավելի վաղ արտահայտվել էր Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը։

Պուչդեմոնը հավատացրել է, որ «քվեատուփերը երբևէ պետական հեղաշրջում չեն իրականացնում, փոխարենը՝ դրանց արգելքը կդառնար պետական հեղաշրջում»։


«Ժողովրդավարական պետություններում հարցերը լուծվում են կամքի արտահայտությամբ՝ տարատեսակ ընտրությունների կամ հանրաքվեների միջոցով»,- նշել է Կատալոնիայի ղեկավարն իր վերջին ելույթի ժամանակ։