ԱՄՆ-ում ոստիկանները ծառայողական շան համար վերջին հրաժեշտի հուզիչ արարողություն են կազմակերպել (լուսանկարներ)
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում ոստիկանական բաժանմունքներից մեկի աշխատակիցները վերջին հրաժեշտի հուզիչ արարողություն են կազմակերպել ծառայողական շան համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Հանթեր մականունով շունը տառապել է քաղցկեղի ագրեսիվ տեսակից, ուստի՝ անասնաբույժը որոշել է նրան քնեցնել ու ազատել ավելորդ տանջանքներից:
Նշվում է, որ շունը 2007թ. սկսած ծառայել է իրավապահ Մայքլ Դ'Արեստայի հետ Միդլթաունի ոստիկանությունում:
Խիզախ չորքոտանուն վերջին հրաժեշտը տալու համար ոստիկանները շարվել են հանդիսավոր շարքով, մինչդեռ Դ'Արեստան կենդանուն գրկած է տարել:














