«Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 60-ի (լուսանկարներ)
ԱՄՆ Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի զոհերի թիվն աճել է՝ 44-ից հասնելով 60-ի, հաղորդում է New York Post-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մարդկանց մեծ մասի մահվան պատճառը եղել է «Հարվի»-ի առաջացրած ջրհեղեղը, որը երբևէ ԱՄՆ տարածքում գրանցված ամենաուժեղ հեղեղումներից է: Զոհերի մեծ մասը գրանցվել է Տեխասի Հարիս շրջանում՝ 30 մարդ:
Նշենք, որ փրկարարները տարհանել են հազարավոր մարդկանց, տասնյակ հազարավոր տեխասցիներ այժմ տեղավորվել են ժամանակավոր ապաստարաններում և դեռևս հնարավորություն չունեն վերադառնալ իրենց հեղեղված տները:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ Կոնգրեսից 7.85 մլրդ դոլար է պահանջել «Հարվի»-ի հետևանքների վերացման համար, մինչդեռ Տեխասի նահանգապետը հայտարարել է, որ ավերածությունների հետևանքների ամբողջական վերացման համար հարկավոր է մոտ 120 մլրդ դոլար:

![]()













