Ֆրանսիայի նախագահը խստորեն քննադատել է լրագրողներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին մեղադրել է իրենով չափից դուրս շատ հետաքրքրված լինելու մեջ նրանից հետո, երբ որոշ լրատվամիջոցներ քննադատել են նախագահին հազվադեպ հարցազրույց տալու համար։
«Ինձ լրագրողները չեն հուզում, ինձ ֆրանսիացիներն են հուզում»,- ասել է Մակրոնը, երբ նրան հարցրել են, թե ինչու է նա այդքան հազվադեպ շփվում լրագրողների հետ։
«Մեր լրագրողներին չափից շատ է հետաքրքրում իմ անձը ու բավականաչափ չի հետաքրքրում մեր երկիրը։ Եկեք ավելի լավ է՝ Ֆրանսիայի ժողովրդի մասին խոսենք»,- եզրափակել է նախագահը:










