Անգելա Մերկելի ուղղությամբ լոլիկներ են նետել նախընտրական ելույթի ժամանակ (լուսանկարներ)

23:52 • 05.09.17

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Հայդելբերգ քաղաքում անհայտները լոլիկներ են նետել բեմի ուղղությամբ, որի վրա նախընտրական ելույթի շրջանակներում ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Spiegel-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հաստատել է, որ բեմի ուղղությամբ երկու լոլիկ է նետվել, ինչի հետևանքով կանցլերին մի քանի կաթիլ է կպել: Դրանից բացի` կեղտոտվել է նաև միջոցառման վարողի հագուստը:

Նշվում է, որ Մերկելը հանգիստ է արձագանքել տեղի ունեցածին և թաշկինակ մեկնել վարողին: Միջադեպի պահին կանցլերն արդեն ավարտել է իր ճառը:

Հայտնի է, որ Բունդեսթագի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 24-ին: