Թրամփն ու Մերկելը Հս. Կորեայի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելու կոչ են արել

02:41 • 05.09.17

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրենց հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումն ու ՄԱԿ-ին կոչ են արել անհապաղ կոշտ պատժամիջոցներ սահմանել երկրի դեմ։

Կողմերը համաձայնել են, որ ջրածնային ռումբի փորձարկումը բացարձակապես անընդունելի է և նշել են, որ միջազգային համայնքը պետք է շարունակի ավելացնել ճնշումը Հս. Կորեայի դեմ:

Մերկելը հայտնել է Թրամփին, որ Գերմանիան պնդելու է, որ Եվրոպական միությունն իր հերթին առավելի կոշտ պատժամիջոցների անցնի երկրի դեմ։