Մոլդովայի նախագահն արգելել է մասնակցել Ուկրաինայում կանայալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

20:20 • 05.09.17

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն արգելել է երկրի զինծառայողներին մասնակցել Ուկրաինայում անցկացվելիք Rapit Trident զորավարժություններին, հայտնում է «Պառլամենտսկայա գազետա»-ն:


Մոլդովայի նախագահն արգելել է պաշտպանության նախարարությանը երկրի զինված ուժերի ներկայացուցիչներին ուղարկել Ուկրաինա, որտեղ Լվովի շրջանում սեպտեմբերի 7-ից 23-ը կայանալու են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ՝ 14 երկրից մոտ 2,5 հազար զինվորականի մասնակցությամբ:


Զորավարժություններին հրավիրված է եղել նաև Մոլդովան, ինչի մասին վկայում է երկրի զինված ուժերի ներկայացուցիչներին այդ զորավարժություններ ուղարկելու դիմումը, որը Դոդոնին համաձայնեցման համար ուղարկել է երկրի պաշտպանության փոխնախարար Գեորգե Գալբուրան: