ԱՄՆ-ում հարբած կինը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում կինը, որը գտնվել է ոչ սթափ վիճակում, մեքենայով մխրճվել է բաց երկնքի տակ երեկույթ անցկացնող մարդկանց բազմության մեջ, հայտնում է Associated Press գործակալությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։
Կինը պնդել է, որ իր մեքենայի արգելակները չեն աշխատել:
Միջադեպի հետևանքով տուժել է ութ մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնի է, որ վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում:
Տարվում է հետաքննություն:










