Շվեդիայում պատրաստվում են արտաքսել 106 տարեկան փախստականին
106 տարեկան աֆղանուհուն Շվեդիայից պատրաստվում են արտաքսել, քանի որ ավելի վաղ նրան մերժել են ապաստան տրամադրել։ Բիբիխալ Ուզբեկին հաշմանդամ է և շատ մեծ դժվարությամբ է խոսում: Նրա բարեկամները պատրաստվում են բողոքարկել ապաստան տրամադրելու մերժումը։
Տարեց կինը ընտանիքի հետ միասին Շվեդիա է եկել շուրջ 2 տարի առաջ։ Նրանք շատ բարդ ճանապարհ են անցել մինչ Եվրոպա, և ի վերջո հանգրվանել Շվեդիայում։
Երկրի միգրացիոն հարցերով գործակալությունը հաստատել է, որ «արտաքսման մասին որոշում է կայացրել»՝ նշելով, որ տարիքը որևէ կերպ հիմք չի հանդիսանում ապաստան տրամադրելու համար։










