Lamborghini-ն ներկայացրել է Aventador S-ի բաց տանիքով տարբերակը (լուսանկարներ)

23:51 • 06.09.17

Lamborghini ընկերությունը ներկայացրել է Aventador S սուպերքարի բաց տանիքով տարբերակը, որի հանրային դեբյուտը կկայանա սեպտեմբերի կեսերին՝ Ֆրանկֆուրտի ավտոսրահի ժամանակ:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, սուպերքարը համալրվել է հանովի ածխածնային վահանակներով, որոնք ընդամնեը 6 կգ են կշռում և տեղավորվում են դիմացի բեռնախցիկում: Բաց տանիքով Aventador-ը   50 կգ-ով ավելի ծանր է, քան կուպեն: Տանիքի ներքին հատվածը պատված է ալկանտարա կաշվով:  

Սուպերքարը համալրված է 6.5 լիտր ծավալային 12 մխոցային ատմոսֆերային շարժիչով, որի հզորությունը կազմում է 740 ձիաուժ: 100 կմ/ժամը ռոդսթերը զարգացնում է 3 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:

Եվրոպայում ռոդսթերի վաճառքը կսկսվի 2018-ի փետրվարին: Ավտոմեքենայի արժեքը կազմում է 313 666 եվրո:  

 

Lamborghini-ն ներկայացրել է Aventador S-ի բաց տանիքով տարբերակը (լուսանկարներ)