Հաքերային հարձակում է իրականացվել MasterCard-ի օգտատերերի վրա
ESET հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող ընկերության մասնագետները հայտնել են MasterCard վճարային համակարգի օգտատերերի վրա իրականացված հաքերային հարձակման մասին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
ESET-ի ներկայացուցչի խոսքով՝ չարագործները MasterCard-ի անունից նամակներ են ուղարկում վճարային համակարգի հաճախորդներին: Ուղերձի տեքստում խաբեբաները տեղեկացնում են օգտատիրոջը նրա հաշվի արգելափակման մասին և առաջարկում հետևել հղմանը, որը տանում է ֆիշինգային կայք: Այնտեղ «զոհը» պետք է իբր թարմացնի անձնական տվյալները, ինչից հետո, խաբեբաների խոսքով, ծառայությունը կվերականգնվի:
Նշվում է, որ կեղծ կայքում «զոհին» սպասվում է վճարային և անհատական տվյալները, հեռախոսահամարը և բանկի CVV-ը մուտքագրելու համար նախատեսված հարցաթերթիկ:
ESET-ի մասնագետների պնդմամբ՝ «Մուտք» կոճակը սեղմելուց հետո օգտատերն ուղարկում է իր անձնական տվյալները հանցագործներին:
Ընկերությունը նաև նշել է, որ ֆիշինգային էջը տեղակայված է .gob.mx դոմենում, որը պատկանում է Մեքսիկայի կառավարությանը: ESET-ի ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել են Մեքսիկայի համակարգչային սպառնալիքների արձագանքման կենտրոնին տեղի ունեցածի մասին:










