Թարմացված Nissan Leaf-ը ներկայացվել է պաշտոնապես (լուսանկարներ)
Տոկիոյում միջոցառման ժամանակ ճապոնական Nissan ավտոընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Nissan Leaf էլեկտրամոբիլի երկրորդ սերունդը՝ բացահայտելով նորույթի բնութագրերը և վաճառքի մեկնարկի ժամկետները:
USA TODAY-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի էքստերիերը դարձել է ավելի արտահայտիչ: Նորույթը համալրված է «բարակ» LED լուսարձակներով և կերպարանափոխված հետևի լապտերներով:
Նշվում է, որ ավտոմեքենայի երկարությունը 4445 մմ-ից հասել է 4480 մմ-ի, իսկ լայնությունը՝ 1770 մմ-ից 1790մմ-ի: Նախորդ մոդելի համեմատ՝ ավտոմեքենայի բարձրությունը նվազել է 5 մմ-ով:
Դրանից բացի, էլեկտրամոբիլը համալրված է 150 ձիաուժ հզորությամբ շարժիչով, իսկ մարտկոցի տարողությունը 40 կՎտ/ժ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենայի կարևորագույն նոր բնութագրերից մեկը վարելու ընթացքում օգնող ProPILOT համակարգն է:















