Բորիս Ջոնսոնը կարող է զրկվել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի իր պաշտոնից
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կարող է շատ ավելի պակաս կարևոր պաշտոնի անցնել, քան այժմ է ղեկավարում:
Բրիտանական Times ամսագրի տեղեկություններով՝ ներկայումս Պահպանողականների կուսակցության ղեկավար Պատրիկ Մակլոհինը լքում է իր պաշտոնը, ում և կարող է փոխարինել Ջոնսոնը:
Բանն այն է, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյի համբերությունը էպատաժային Ջոնսոնի և նրա գործողությունների հանդեպ արդեն հատում է, ինչպես հայտնում են ամսագրի աղբյուրները:
Նշվում է նաև, որ արտգործնախարարի պաշտոնը հավանաբար կառաջարկվի պահպանողական Ջեյկոբ Ռիս Մոգին, ով Բրեքզիթի մոլի կողմնակից է:










