Բնական կարիքները ծովում հոգալը 3300 եվրո է արժեցել իտալացիներին

05:09 • 06.09.17

Բնական կարիքները ծովում հոգալու համար երկու իտալացիներին տուգանել են յուրաքանչյուրին 3300 եվրո գումարով, գրում է Life.ru կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Չինկվե Տեռե հայտնի հանգստավայրում, որտեղ երիտասարդներին նկատել են ծովափը հսկող ոստիկանները և խիստ վրդովվել են այն հանգամանքից, որ տղաներն այլ տեղ չեն գտել կարիքները հոգալու համար:

Նշվում էլ, որ իրականում ամեն երկրորդը ծովում հենց այդպես էլ վարվում է, սակայն որքան էլ երիտասարդները փորձել են արդարանալ ոստիկանական բաժանմունքում և բողոքել նման որոշման դեմ, միևնույն է նրանցից ի վերջո գանձել են այդ ոչ փոքրաթիվ տուգանքը: