Ամերիկացի ոստիկանը կրակել է լրագրողի վրա՝ տեսախցիկը զենքի հետ շփոթելով
ԱՄՆ Օհայո նահանգում ոստիկանը վիրավորել է լրագրողին՝ շփոթելով նրա տեսախցիկը զենքի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Տեղական New Carlisle News թերթի լրագրող Էնդի Գրիմը ռեպորտաժի կադրեր ստանալու համար նկարահանման վայրում մեքենայից հանել է տեսախցիկն ու շտատիվը, իսկ մոտակայքում գտնվող ոստիկանն անմիջապես կրակել է՝ տեխնիկան շփոթելով զինամթերքի հետ։
Այնուհետև տեսնելով, որ սխալվել է ոստիկանը ներողություն է խնդրել և վիրավոր լրագրողին տեղափոխել հիվանդանոց: Նշվում է, որ վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։










