ՀՀ արտգործնախարարը կմասնակցի ԵՄ և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

14:59 • 07.09.17

 

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԵՄ և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 8-ին Տալլինում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա։