SpaceX ընկերությունն ԱՄՆ զինուժի համար պատրաստված գաղտնի տիեզերանավ է փորձարկել
Ամերիկյան SpaceX ընկերությունը Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանից արձակել է Boeing X-37 գաղտնի տիեզերանավը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ընկերության թվիթերյան էջը, տիեզերանավի արձակումն իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի շահերից ելնելով:
Փորձարկումն իրականացվել է Falcon 9 միջին ծանրության հրթիռակրի օգնությամբ:
Տիեզերանավի նպատակն ու աշխատանքային նշանակությունը դեռևս գաղտնի է պահվում: Միևնույն ժամանակ ենթադրվում է, որ դրա նպատակը տիեզերական արբանյակների ոչնչացման մշակումն է:










