Գաղտնազերծվել է BMW-ի ամենամեծ ամենագնացը՝ X7-ը (լուսանկարներ)

17:05 • 07.09.17

Համացանցում հրապարակվել են գերմանական BMW մեքենաշինական ընկերության երբևէ ստեղծած ամենամեծ ամենագնացի՝ BMW X7-ի նախնական օրինակի առաջին պաշտոնական լուսանկարները:

Նորույթի շնորհանդեսը կայանալու է Ֆրանկֆուրտում մեկնարկելիք միջազգային ավտոսրահում:

Ինչպես նշում է motor.ru-ն, ավելի վաղ ընկերության ինժեներները հայտարարել էին, որ մոդելը կկառուցվի X5-ի երկարացված մոդելի վրա, սակայն կունենա միայն իրեն հատուկ առանձնահատկություններ:

BMW-ի կողմից ահռելի ամենագնացի ստեղծման մասին լուրերը շրջանառվում էին 2013թ. ի վեր: Մոդելը վաճառքում կհայտնվի արդեն 2018թ.:

 

 

Գաղտնազերծվել է BMW-ի ամենամեծ ամենագնացը՝ X7-ը (լուսանկարներ)