Հայտնի են դարձել YouTube-ում այս ամառ ամենից շատ դիտված տեսահոլովակները
YouTube-ում այս ամառվա ամենից շատ դիտված տեսահոլովակների ցանկը հրապարակել է տեսահոսթինգի մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ամենից շատ տարածում գտած հոլովակների ցանկը գլխավորել է իսպանացի երգիչ Լուիս Ֆոնսիի Despacito երգի տեսահոլովակը: Հրապարակման պահից ի վեր այն հասցրել է 3.6 մլրդ դիտում ունենալ՝ նոր համաշխարհային ռեկորդ գրանցելով:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է բրիտանացի կատարող Էդ Շիրանի Shape of You ստեղծագործությունը, իսկ առաջատար եռյակը եզրափակում է կոլումբիացի երիտասարդ երգիչ Մալումայի Felices los 4 երգի հոլովակը:
Առաջատար տասնյակում են ընդգրկվել նաև Ուիլլի Ուիլյամի և Ջեյ Բալվինի Mi Gente երգը, բրիտանական Clean Bandit խմբի Rockabye, Ջեյսոն Դերուլոյի և Նիկի Մինաժի Swalla, Շակիրայի և Մալումայի Chantaje, Քրիս Ջեդայի Ahora Dice, Wisin-ի Escápate Conmigo և Ջասթին Բիբերի I'm the One կատարումները:










