Ֆիլիպինների՝ թմրավաճառների դեմ դաժանությամբ հայտնի նախագահի որդին կասկածվում է $125 մլն թմրանյութի ներկրման մեջ

21:42 • 07.09.17

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի որդին հինգշաբթի Սենատի հարցմանը պատասխանելիս հայտարարել է, որ առնչություն չունի 125 մլն դոլար արժողությամբ առգրավված թմրանյութերի՝ Չինաստանից առաքման հետ:

Ինչպես նշում է Business Insider-ը, նախագահի որդին՝ Պաոլոն, անհիմն է անվանել թմրանյութերի վաճառքի գործում իր դեմ ուղղված մեղադրանքները:

Նախագահի հակառակորդները կարծում են, որ վերջինիս որդին կարող էր հեշտացնել թմրանյութերի ներկրման ճանապարհը մայրաքաղաք Մանիլայի նավահանգստում:

Ինչպես աղբյուրը հիշեցնում է, Դուտերտեն հայտնի է թմրավաճառների դեմ պայքարի իր դաժան մեթոդներով և նախկինում խոստացել էր հրաժարական տալ, եթե քննադատները կարողանան ապացուցել, որ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը ներգրավված է կոռուպցիոն գործերում: