EasyJet ավիաընկերության չվերթը հետաձգվել է 24 ժամով՝ օդանավում հայտնաբերված կարիճի պատճառով

20:15 • 07.09.17

Բրիտանական EasyJet ավիաընկերությունն ստիպված է եղել 24 հետաձգել Փարիզից Գլազգո մեկնող չվերթը:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, մեկ օր է պահանջվել կարիճին վերացնելու համար, որին նկատել էին օդանավում Փարիզի ճանապարհին:

Օդանավը Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից պետք է թռչեր սեպտեմբերի 4-ին, սակայն չվերթը հետաձգվել էր արտասովոր պատճառով. շոտլանդացի ուղևորներից մեկը օդանավում կարիճ էր տեսել:

Մաքրության համար պատասխանատու աշխատակիցը ևս կենդանուն նկատել էր А319 օդանավի նստելատեղերից մեկի մեջքի հատվածում: Փարիզ ժամանելուն պես տեխնիկական սպասարկման խմբի աշխատակիցները շրջապատել են օդանավը կարիճին գտնելու և վերացնելու նպատակով: