Facebook-ը նոր հնարավորություն է առաջարկում
Facebook սոցիալական ցանցը նոր գործառույթ է փորձարկում. որոշ օգտատերեր կարող են արդեն գունավոր մեկնաբանություններ փորձարկել գրառումների տակ:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, կարելի է ընտրել 7 գույնից որևէ մեկը մեկնաբանության ֆոնի համար:
Նորարարությունը դեռևս հասանելի է միայն բջջային սարքավորումներից օգտվողների համար: Առաջինը նոր հնարավորությունը փորձարկել և գնահատել են Android համակարգից օգտվողները: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այս գործառույթը հասանելի կդառնա համակարգչից օգտվողների համար, թե ոչ:
Օգտատերերից շատերը հասցրել են իրենց դժգոհությունը հայտնել սոցցանցի այս որոշման առնչությամբ՝ նշելով, որ իրենց նյարդայնացնում են գունավոր մեկնաբանությունները:










